how to develop your own website

Մեր մասին

«Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ–ն, նախկինում Հոկտեմբերյանի գազասարքավորումների փորձարարական գործարան, Հոկտեմբերյանի տուրբոագրեգատային սիստեմների փորձարարական գործարան, «Հոկտեմբերյանգազմաշ» գործարան, կազմակերպվել է 1970թ-ին, որի նպատակն էր գազի կենցաղային տեխնիկայի արտադրությունը: Հետագայում գործարանը վերապրոֆիլավորվել և արտադրել է այլ տեխնիկա, որը օգտագործվել է գազամուղերի կառուցման և շահագործման համար:

Գործարանը Ուրենգոյ–Պոմառի–Ուժգորոդ գազամուղի կառույցին մատակարարել է թողարկային և վառելիքային գազի զտիչ հանգույցներ գազակոմպրեսորային կայաններում տեղակայելու համար, պլազմային կտրող և էլ. եռակցող շարժական ագրեգատներ, էլ. եռակցված Դու 700 - 1400 տրամաչափի սեկցիավոր արմունկներ և եռաբաշխիկներ, բոլոր տեսակի և տրամաչափի խողովակաշարային հենակներ: Հետագայում գործարանը նմանատիպ արտադրանք է մատակարարել Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս գազամուղի շինարարությանը, միաժամանակ ապահովելով նրանց բարձրակարգ էլ. եռակցողներով, որոնք մասնագիտական ուսուցում էին ստացել գործարանում կազմակերպված էլ. եռակցողների դպրոցում:

Գործարանում թողարկվող արտադրանքը ուներ մեծ պահանջարկ գազամատակարարման համակարգում և ծանրակշիռ դեր շուկայում, որի երաշխիքը նրա բարձր որակն էր: Թողարկվող պլազմային կտրող և էլ. եռակցող կայանքը արժանացել էր ԽՍՀՄ ԺՏՆՑ–ի արծաթե մեդալին:

 Ներկայումս Ընկերության տարածքը կազմում է 5.2հա, որից արտադրականը 15800մ2: Ունի զարգացած ինֆրակառուցվածք, այդ թվում սեփական երկաթգծի ճյուղ, կոմպրեսորային կայան 3 կոմպրեսորների համար, ավտոգարաժ, խորքային ջրհանկայան, կտրող  դարբնոցամամլիչային և այլ սարքավորումներ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կազմում Ընկերությունը ընդգրկվել է 1999թ. հուլիսի 1–ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը վերջի մի քանի տարիներին գործնականում չէր գործել, իր գործունեությունը վերսկսեց կադրերի հավաքագրմամբ, հատկապես ինժիներատեխնիկական անձնակազմի, նոր արտադրատեսակների ստեղծմամբ և դրանց արտադրության կազմակերպմամբ: 

Ընկերության կողմից ձեռնարկվում են միջոցներ արտադրական ծավալների ավելացման, սարքավորումների ծանրաբեռնվածության գործակցի մեծացման ուղղությամբ, որը ներկայումս չի գերազանցում 30 - 35 %-ը:

2001թ–ի հունվարի 1–ին Ընկերությունում ստեղծվեց գազահաշվիչների սերվիսային կենտրոն (ԳՀՍԿ), որը իրականացնում է արդյունաբերական և կենցաղային գազահաշվիչների վերանորոգում, ստուգաչափման աջակցություն և չափաբերում: Գազահաշվիչների սերվիսային կենտրոնը համալրված է ստենդներով, որոնք գործնականորեն ապահովում են ՀՀ տարածքում շահագործվող բոլոր տիպի 0.02-ից մինչև 1000մ3 ճնշման չափման ընդգրկույթով կենցաղային և արդյունաբերական գազահաշվիչների փորձարկումը և չափաբերումը: 2002թ-ից կազմակերպվել և գործում է արդյունաբերական տուրբինային գազահաշվիչների արտադրություն, միաժամանակ կատարվում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ անձանց պատկանող տուրբինային գազահաշվիչների վերանորոգման և ստուգաչափման աջակցության աշխատանքներ: Ընկերությունը վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերը ձեռք էր բերում «Պրեմագազ» և «Էլստեռ» ֆիրմաներից: Ներկայումս այն տրամադրվում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ կողմից: Օգտագործվող պահեստամասերը ունեն երաշխավորված որակ, որի վառ ապացույցն է հանդիսանում «Պրեմագազ» և «Էլստեռ» ֆիրմաների և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի բազմամյա համագործակցությունը: «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ում կազմակերպված գազահաշվիչների սերվիսային կենտրոնում ներդրված է ԻՍՕ 9001-2000 «Որակի կառավարման համակարգերի պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխան կառավարման համակարգ, որը խոսում է կենտրոնի տեխնիկապես բարձր հագեցվածության և որակյալ մասնագետների առկայության մասին: Ընկերությունում գործում է համակարգչային ընդհանուր ցանց, մշակված են հատուկ ծրագրեր գազահաշվիչների վերանորոգման աշխատանքների հաշվառման, նրանց շարժի գրանցման և այլ տեղեկատվական ինֆորմացիայի ֆիկսման համար: Ընկերությունում գործող գազահաշվիչների հաշվառման համակարգը հնարավորություն է տալիս հանրապետության մասշտաբով վերահսկել արդյունաբերական բոլոր տեսակի գազահաշվիչների շարժը: Վերանորոգման կամ պետստուգաչափման բերված գազահաշվիչների վերաբերյալ համակարգչային ծրագրով հաշվառվում է յուրաքանչյուր գազահաշվիչի բոլոր տվյալները, որը հնարավորություն է տալիս վերահսկելի դարձնել ցանկացած գազահաշվիչ: Անվտանգության տեսանկյունից ստեղծված և գործող նման համակարգը շատ հուսալի է: Այն հնարավորություն է տալիս խուսափել տարբեր բնույթի չարաշահումներից: Որպես օրինակելի չափման միջոց ԳՀՍԿ–ում օգտագործվում են գերմանական և սլովակյան արտադրության թմբուկային և տուրբինային գազահաշվիչնր, հետագայում նախատեսվում է օրինակելի կրիտիկական ծայրափողակների հավաքածուների հիման վրա ստեղծել չափանմուշային հիմնակայան:

Ընկերությունը թողարկում է ռոտորային տիպի պտտվող հոլոգրաֆիկ կնիքներ՝ տարբեր մակագրությամբ, լազերային մակնշումներով և գույների: Հոլոգրաֆիկ կնիքները ջրակայուն և ջերմակայուն են (-40° -+ 50°): Այն կարելի է օգտագործել ցանկացած տիպի արկղների, փականների և չափման միջոցների կնիքման համար:

Ներկայումս Ընկերությունը կազմակերպել և թողարկում է համաձայն ԳՕՍՏ 17375-2001 90° պողպատե արմունկներ DN15 ÷ DN80 տիպաչափերի, որոնք կարելի է օգտագործել տնտեսության ցանկացած բնագավառում: Պողպատե արմունկները նախատեսված են խողովակաշարերին միացնել եռակցման եղանակով:


Արտադրական գործունեությունը Ընկերությունը կազմակերպել է գլխավոր արտադրական «Ա» մասնաշենքում և թողարկում է արդյունաբերական գազահաշվիչային հանգույց ԱԳՀ, գազակարգավորող չափիչ կայան ԳԿՉԿ, կենցաղային գազահաշվիչի տեղակայման հանգուց, պահարանային գազակարգավորիչ հանգույցներ, գազաբաշխիչ կայան ԳԲԿ1/3000, տարբեր տիպի գազասարքավորումներ և մետաղակոնստրուկցիաներ:

Որակի քաղաքականություն

Մեր գործունեության մեջ առաջնային ենք համարում մատուցվող ծառայությունների որակի ապահովումը, որը կբավարարի պատվիրատուների պահանջները:

Մեր աշխատանքում մենք պարտավորվում ենք հետևել հետևյալ սկզբունքներին.

-մեր այսօրվա և վաղվա խնդիրն է բավարարել և գերազանցել պատվիրատուների պահանջները` բարձր որակի ծառայությունների մատուցման միջոցով,

-ապահովել կայուն որակ անհամապատասխանությունների կանխման և բացահայտման միջոցով և վերացնել դրանց առաջացման պատճառները,

   -ընկերության գործունեության յուրաքանչյուր տեսակ համարելով մատուցվող ծառայությունների գործընթացի մի մաս, յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի իր ազդեցությունը վերջնական արդյունքի որակի և պատվիրատուների բավարարվածության վրա,

   -մեր մասնագետները հանդիսանում են որակի կատարելագործմանն ուղղված գործողությունների շարժիչ ուժը, ուստի մենք մեր խնդիրն ենք համարում մշտապես բարձրացնել անձնակազմի որակավորումը և ստեղծագործական ներուժը:

Ղեկավարությունը պարտավորվում է հետևել նշված սկզբունքներին և անձնակազմի համար ստեղծել պայմաններ դրանց իրագործման համար:

ՈՉ ՊՐՈՖԻԼԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ

Ընկերության Կառավարումը

Համաձայն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքի և Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Արմավիրի Գազմաշ Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կանոնադրությանը Ընկերության կառավարման մարմիններն են հանդիսանում ընդհանուր ժողովը, խորհուրդը և գործադիր մարմինը (տնօրենը): 

Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Մեկ մասնակցով գործունեության ընթացքում Ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերվող հարցերի կապակցությամբ որոշումներն ընդունվում են Մասնակցի կողմից միանձնյա և ձևակերպվում են գրավոր կերպով:

Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք Օրենքով և ընկերության կանոնադրությամբ վերապահված են ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը: 

Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որը ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից` խորհրդի ներկայությամբ, աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետով և գործում է Մասնակցի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: Տնօրենը լուծում է Ընկերության գործունեության բոլոր հարցերը, բացի Մասնակցի ընդհանուր ժողովի և խորհուրդի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերից:

Ընկերության խորհրդի անդամներ են հանդիսանում. 

1. Հակոբյան Աշոտ Ռոբերտի- "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ, Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ, 

2. Մեջլումյան Կարեն Վարդանի- "Արմավիրի Գազմաշ" ՍՊԸ տնօրեն,

3. Սարգսյան Հրաչյա Ավետիսի- "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ տեխնիկական բաժնի պետ,

4. Համբարյան Աստղիկ Կարապետի – "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ ֆինանսական բաժնի պետ,

5. Գաբրիելյան Արտաշես Վարդանի - "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ:

Աշխատակազմ

Մեջլումյան Կարեն
Վարդանի

տնօրեն

Ղազարյան Սերյոժա
Վաչիկի

փոխտնօրեն-գլխավոր ճարտարագետ

Առաքելյան Արման
Վարուժանի

փոխտնօրեն

Մկրտչյան Արթուր
Վիկտորի

փոխտնօրեն անվտանգության գծով 

Առուշանյան Նժդեհ
Յուրիի

գլխավոր հաշվապահ